04.27.2012 18:49 epress.amԴվինի գյուղապետը հերքում է ընտրակաշառք բաժանելու փաստը
Արարատի մարզի Դվին գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Աբրահամյանը զանգահարել է Epress.am-ի խմբագրություն և հայտնել, որ ինքն այսօր գյուղում չի եղել և, հետևաբար, չէր կարող գյուղացիներին ընտրակաշառք բաժանել:
«Էդ բողոք ա, ինչ ա, չգիտեմ` ով ա ասել», – ասել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Epress.am-ի խմբագրություն զանգահարած գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ գյուղապետը հենց իր աշխատասենյակում 10.000 դրամ ընտրակաշառք է բաժանում և որ գյուղացիներից շատերը` անձնագրերը ձեռքին, կանգնած են գյուղապետարանի շենքի մոտ և սպասում են իրենց հերթին:
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08









