Home / Հայաստան / Հայաստանում դիտեցին ադրբեջանական ֆիլմերը. ինչի մասին էին դրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում դիտեցին ադրբեջանական ֆիլմերը. ինչի մասին էին դրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե մարդու և մարդու միջև պատ են կառուցում, պետք է քանդել այն: Այս մասին հայտարարել է «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը, ով կարողացել է այսօր անցկացնել «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երևանից Գյումրի տանող ճանապարհին գտնվող սրճարաններից մեկում: Նա նաև հայտարարել է, որ 4 ադրբեջանական ֆիլմերի հաջորդ ցուցադրությունը կկայանա ապրիլի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:

Այսօր փառատոնը պետք է կայանար Գյումրիում, բայց, քանի որ քաղաքում բողոքներ են եղել և «Ասպարեզ» ակումբում լարված իրավիճակ է ստեղծվել, Վանյանը որոշել է չանցկացնել փառատոնը:

Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Երևանից Գյումրի ուղևորվող մի քանի հանդիսատեսների և լրագրողների ավտոբուսին և որոշել ցուցադրել ֆիլմերը:

Ինչի մասին են ֆիլմերը

Գյումրիում բողոքի ակցիայի ընթացքում ուսանողներից ոմանք հայտարարում էին, որ ֆիլմերը ադրբեջանական քաղաքականության բաց պրոպագանդա են վարում, իսկ փառատոնի կազմակերպիչները աշխատում են ադրբեջանական կառավարության վրա: Ոմանք պնդում էին, որ ֆիլմերից մեկը պատմում է «Խոջալուի իրադարձությունների մասին ադրբեջանական տեսնակյունից»:

Առաջին ֆիլմը պատմում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացի բուժքրոջ և խորհրդային զինվորի սիրո մասին: Զինվորը Ադրբեջանից է, նրա անունը Ախադ է: Վերջինս կորցրել է տեսողությունը, իսկ գերմանացի բուժքույրը՝ Էրիկան, նրա հետևից մեկնում է Նախիջևան, որտեղ էլ ապրում է 22 տարի մինչև Ախադի մահը: Երեք որդի է մեծացրել, որոնցից մեծը մահացել է ղարաբաղյան պատերազմում:  Ֆիլմում օգտագործված է Տարիվերդիևի երաժշտությունը, իսկ վերջում հնչում է Շառլ Ազնավուրի «Հավերժ սեր» երգը:

Երկրորդ ֆիլմը երթուղային տաքսու վարորդի մասին է, ով մոտ 15 տարեկան աղջկա է տուն տանում: Աղջիկը պատմում է, որ մանկուց սիրահարված է իրեն: Նա զանգում է ծանոթին և առաջարկում է օգտվել աղջկանից պարտքի դիմաց: Վարորդը նայում է՝ ինչպես են բռնաբարում աղջկան, իսկ հետո պայթեցնում է մեքենան մարդկանց հետ: Ֆիլմի վերջում պարզվում է, որ դա ֆիլմի սցենար է, որը կարդում է դերասանուհին: Ավարտելուց հետո զանգում է և ասում, որ չի նկարահանվի այդ ֆիլմում:

Երրորդ ֆիլմը 30-ամյա տղամարդու մասին է, ով հրաժարվում է վաճառել իր հին տունը Բաքվում: Շուրջը էլիտար շենքեր են կառուցում, սակայն նա աշխատանք է գտնում, որպեսզի չվաճառի իր տունը: Հետագայում խաբեությամբ նրա մոտ մի աղջկա են ուղարկում, ով համոզում է վաճառել տունը: Այն գնում է երիտասարդի ընկերը:

Չորրորդ ֆիլմն ավելի դժվար է նկարագրել: Տեքստ չկա, միայն երաժշտություն է: Դանդաղեցված կադրեր են, սիրահարված զույգը համբուրվում է՝ նստարանին նստած: Այս ամենը փոխատեղվում է ինքնաթիռի կործանման, շենքերի փլուզման կադրերով: