Home / Հայաստան / Ակտիվիստները Մաշտոցի այգում մարտի 31-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստները Մաշտոցի այգում մարտի 31-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:40 Մի քանի րոպե ակտիվիստները փորձում էին մի կողմ քաշել արգելապատնեշները և մոտենալ տաղավարներին, սկզբում ոստիկանները  չէին խառնվում նրանց գործողություններին:

Այս պահին Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ  Մելքոնյանը բանակցում է ակտիվիստների հետ. «Քանի որ կրպակների անօրինականությունը քաղաքապետարանը չի հաստատել, հետևաբար մենք հսկում ենք դրանք: Եթե դուք մոտենաք տաղավարներին դա ձեր կողմից օրենքի խախտում կարող է դիտարկվել»:

15:00 Պուրակում է դերասան Հովհաննես Ազոյանը, ով նշել է, որ այն մարդիկ, ովքեր պայքարում են խոսքի իրավունքի համար, պետք է լինեն պուրակում, որովհետև «այսօր անարդարությունն այստեղ է, իսկ վաղն այն կարող է ծեծել յուրաքանչյուրի դուռը»:

14:50 Մարիամ Սուխուդյանը կոչ է անում քնապարկեր և լապտերներ բերել Մաշտոցի այգի, քանի որ ակտիվիստները մինչև ապամոնտաժում որոշել են մնալ պուրակում:

14:35 Ակտիվիստները նշում են, որ չեն պատրաստվում ուժ կիրառել ոստիկանների դեմ, քանի որ ունեն շատ այլ միջոցներ` շուրջօրյա պիկետներ, հանրահավաքներ, հացադուլներ: Մանվել Սարգսյանի խոսքով` իրենք դիմում են խաղաղ անհնազանդության: 14:28 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ապամոնտաժողների բրիգադում է, դիմել է ոստիկաններին` ասելով, որ վերջիններս գործիք են օլիգարխների ձեռքում: «Ջեզ մի քանի հաստափոր օլիգարխ օգտագործում են որպես շներ: Բայց ձեր աչքերում ես տեսնում եմ, որ դուք ամաչում եք, ու դա լավ է: Մենք այստեղից չենք գնալու, մի քնաի գիշեր ենք անցկացնելու: Մենք գնալու ենք, բայց մեր հետևից ուրիշներն են գալու: Տանը քնելուց առաջ, եթե չեք կարդում, մտածեք այս մասին: Իսկ մենք Կարթագենը մինչև չքանդենք, չենք հեռանա»:

14: 00 Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ ակտիվիստների խումբը որոշում է կայացրել սկսել ապամոնտաժումը: «Պետականաշեն ապամոնտաժող բրիգադը», ինչպես իրենց անվանում են ակտիվիստները, փորձում են հարմար տեղ գտնել կրպակներին մոտենալու համար, սակայն ոստիկանները սաղավարտներով և վահաններով շրջում են ակտիվիստների հետևից և թույլ չեն տալիս մոտենալ պուրակի այն հատվածին, որտեղ տեղակայված են տաղավարները: Ակտիվիստներից քաղաքագետ Մանվել Սարգսյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են մնալ այնքան ժամանակ մինչև ոստիկաններին կհամոզեն, որ իրենց գործողությունները օրինական են: Ոստիկանները կապ են տալիս, որպեսզի նոր խմբեր ուղարկեն տարածք: Նշենք, որ ապամոնտաժողները, ովքեր շինարարների հագուստ են հագել և համապատասխան տեխնիկա են բերել, ժամը 13:00-ից բանակցում են ոստիկանների հետ: Նշենք, որ պուրակում տասնյակ ոստիկանների հետ է նաև Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:

Ակտիվիստներից քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանըմ բանակցելով Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանիմ հետ ասել է, որ այս տարածքում կաատրվում է ապօրինի շինարարություն և տարածքի սեփականատերը` քաղաքացին, իրավունք ունի քանդել այդ ապօրինի շինությունը: Այնուհետև նա հայտարարել է, որ իրենք պուրակ են հրավիրում այն պետական մարմնի ներկայացուցչին, որն իրավունք ունի ՏԻՄ մարմնի որոշումներին իրավաչափ  գնահատական տալ:

Ռոբերտ Մելքոնյանն էլ Ղուկասյանի հետ բանակցություների ընթացքում հիշեցրել է, որ այս գործը վարչական դատարանն ընդունել է վարույթ, և եթե դատարանը որոշի, որ քաաղքապետի որոշումն անօրինական է, ուրմեն տաղավարները կապամոնտաժվեն: Դրանից հետո «Պետականաշեն ապամոնտաժող բրիգադը» սկսել է քննարկումները, որի արդյուքնում որոշել է, այնուամենայնիվ, սկսել ապամոնտաժումը, ինչին խոչընդոտում են ոստիկանները:

Լուսանկարները` Աստղիկ Մելքոնյանի