Լեդի Չեչնիա. Առաջին տիկինը ցուցադրել է մահմեդական կանանց հագուստների հավաքածուն (ՖՈՏՈՇԱՐՔ) 03.26.2012 10:05 epress.am

Լեդի Չեչնիա. Առաջին տիկինը ցուցադրել է մահմեդական կանանց հագուստների հավաքածուն (ՖՈՏՈՇԱՐՔ)

Դուբայում կայացել է Firdaws նորաձևության տան կողմից հատուկ մահմեդական կանանց համար ստեղծված «Լեդի Չեչնիա» հագուստի հավաքածուի ցուցադրությունը: Նորաձևության տունը հիմնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կինը` Մեդնին:

Սա 2009 թվականին հիմնված նորաձևության տան առաջին ցուցադրությունն էր Չեչնիայի սահմաններից դուրս: Կադիրովան Դուբայի ցուցադրությունը «Մերձավոր Արևելքի նորաձևության աշխարհի նվաճման գործում առաջին քայլ» է անվանել:

Դուբայում ցուցադրվել են մահմեդական ավանդույթներին համապատասխանող շուրջ 70 առօրյա և երեկոյան, այդ թվում` հարսանեկան զգեստներ:

Firdaws նորաձևության տան զգեստները առայժմ կարելի է ձեռք բերել միայն Գրոզնիի բուտիկներում, սակայն հետագայում նորաձևության տունը մտադիր է խանութներ բացել նաև այլ երկրներում, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրություններում:

     

     

     

 

Ֆիլմ մարտի 1-ի մասին