Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մաշտոցի այգում Մարինե Պետրոսյանն իր բանաստեղծությունները կարդաց

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մաշտոցի այգում Մարինե Պետրոսյանն իր բանաստեղծությունները կարդաց

Երեկ Մաշտոցի պողոտայի այգում, որտեղ արդեն երրորդ շաբաթն իրենց բողոքի ակցիաներն են անցկացնում բնապահպանները` բողոքելով այգում կառուցվող կրպակների դեմ, «Քաղաքացիական ամբիոն» շարքի շրջանակներում իր բանաստեղծություններն է կարդացել Մարինե Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ այգում ներկայացվել են անցյալում Երևանի հասարակական վայրերում արված լուսանկարներ: Ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է մարդկանց հնարավորություն տալ հասարակական անհետացող վայրերի մեջ տեսնել հանրային տարածքի հնարավորություն: