02.17.2012 00:39 epress.amՏԵՍԱՆՅՈՒԹ – Ակցիա «Ընդդեմ ընտրակաշառքների». 5000 դրամ՝ կարմիրով ձյան վրա
«Արտ լաբորատորիա» խումբը, արձագանքելով փետրվարի 12-ին Հրազդանում կայացած ընտրություններին, Երևանում ակցիա է կազմակերպել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարմիր ներկով ձյան վրա գրելով «5000 դրամ»:
Ակցիան կոչվում է «Ընդդեմ ընտրակաշառքի». 5000 դրամն այն գումարն է, որը, համաձայն ընտրությունների օրը տարածված տեսանյութում խոսող մի կնոջ, վճարել են մարդկանց մեկ ձայնի համար:
YouTube կայքում տեղադրված ակցիան ներկայացնող տեսահոլովակում ձյան վրա գրող երիտասարդներին անցորդները հարցնում են, թե վերջիններս որ կուսակցությունից են, ինչին պատասխան են ստանում. «Ոչ մի: Սա ակցիա է ընտրակաշառքի դեմ»:
5000 դրամ գրությունը արվեստագետները թողնում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, ինչը դուր չի գալիս ծառայությունն իրականացնող ոստիկանին, ով ոտքով սկսում է ջնջել գրվածը:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









