Home / Հայաստան / Սպանված փոխոստիկանապետի հայրը գիտի մարդասպանի անունը, բայց առայժմ չի բացահայտում

Սպանված փոխոստիկանապետի հայրը գիտի մարդասպանի անունը, բայց առայժմ չի բացահայտում

2009 թվականին սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է, որ գտել է որդուն սպանողին։ Նրա խոսքով` մարդասպանը այժմ կալանավորված է այլ հանցագործության համար։

«Կատարողը իր պատիժն իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները։ Ես գիտեմ, թե ինչի է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի։ Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել։ Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,– ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանություն կատարողի անունը։

Նշենք, որ ոստիկանությունը մինչ օրս չի բացահայտել Գևորգ Մհերյանի սպանությունը: