01.17.2012 17:33 epress.amԴիմումը չի նշանակում, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին». Գոհար Գասպարյան
43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, դիմել են Eurovision-ին` Ադրբեջանում այս տարի մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը մրցույթին մասնակցելու մասին որոշում է կայացրել:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, այդ հարցը դեռ քննարկվում է:
«Մենք դիմել ենք Եվրատեսիլին, քանի որ հանդիսանում ենք Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Սակայն մենք դեռ քննարկում ենք` որքանով ապահով կլինի մեր պատվիրակության մասնակցությունը Բաքվում, ինչպես նաև այլ հարցեր: Կմասնակցենք մրցույթին, թե ոչ, մենք կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Գոհար Գասպարյանը:
Լուսանկարը` Armenianpulse.com-ից
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08









