Home / Video / Ֆիլմ մարտի 1-ի մասին. «Հայաստանի կորսված գարունը». Մաս 1

Ֆիլմ մարտի 1-ի մասին. «Հայաստանի կորսված գարունը». Մաս 1

Ապրիլի 26-ին գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը: Այն բաղկացած է երկու մասից: Առաջինում հեղինակը պատմում է 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի մասին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ, փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ընթացք, հետընտրական զարգացումներ: Երկրորդ մասում ներկայացվում է մարտի 1-ին տեղի ունեցածը և դրան հաջորդած իրադարձությունները:

Epress.am-ը ֆիլմը ներկայացնում է երկու առանձին մասերով:

«Հայաստանի կորսված գարունը»

Հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան

Ռեժիսոր՝ Արա Շիրինյան

Խորհրդատու՝ Առաքել Սեմիրջյան

Լրագրող՝ Վիկտորյա Աբրահամյան

Մոնտաժ՝ Վարդան Խաչատրյան

Պրոդյուսեր՝ Սաթենիկ Ֆարամազյան