Home / Հայաստան / Անգամ 8 բալանոց երկրաշարժի դեպքում Մեծամորի ԱԷԿ-ին լուրջ վտանգ չի սպառնում. փորձագետ

Անգամ 8 բալանոց երկրաշարժի դեպքում Մեծամորի ԱԷԿ-ին լուրջ վտանգ չի սպառնում. փորձագետ

Եթե Հայաստանում գրանցվի 7 բալանոց երկրաշարժ, Մեծամորի ատոմակայանը չի վնասվի և կշարունակի աշխատել համաձայն նախագծային ռեժիմի: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

«8 բալ երկրաշարժի ժամանակ ատոմակայանի անվտագության բոլոր համակարգերը կլինեն աշխատանքի մեջ, կապահովեն ռեակտորի անվտանգ աշխատանքի դադարեցում: Այդ դեպքում անվտանգության տեսանկյունից հնարավոր են որոշ ոչ կարևոր կառույցների փլուզումներ, ճաքեր, բայց որոնք չեն կարող ազդել ատոմակայնի անվտանգության վրա»,- ասել է Մարտիրոսյանը:

Վերջիսն նաև նշել է, որ 1995 թվականին ԱԷԿ-ի վերագործարկումից առաջ կատարվել են ատոմակայանի հարակից տարածքների սեյսմիկ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հետագայում ավելի է ուժեղացվել ատոմակայանի սեյսմիկ կայունությունը: