Home / Հայաստան / Ղարաբաղյան հակամարտություն չի եղել և չկա, կարծում է հայ գրողը

Ղարաբաղյան հակամարտություն չի եղել և չկա, կարծում է հայ գրողը

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը հայտնվում է «ստրկատերի կարգավիճակում, որը պատասխանատու է իր ստրուկների ճակատագրերի համար»:

Disput.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ գրող, հրապարակախոս, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վահե Ավետյանը, ով 1992 թվականից ապրում է Շվեդիայում:

«ՌԴ-ում ինչպես ցանկանան, այնպես էլ  կլինի: Ցանկանան` Ղարաբաղյան պատերազմ կսկսվի, ցանկանան`կվերջանա, գերիներին կարող են փոխանակել, իսկ միգուցե և ոչ»,- պարզաբանել է նա:

Գրողի խոսքով` ռազմական ճանապարհով հակամարտության լուծումը այժմ իրական է թվում, քանի որ այդպես կարող է ցանկանալ Մոսկվան: «Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի մեխանիզմ չունեն` դրան դիմադրելու համար»:

Մեկնաբանելով միջնորդների գործունեությունը, մասնավորապես` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Ավետյանը հայտարարել է, «Երբ վերանան միջնորդները, հայերն ու ադրբեջանցիները կկանգնեն դեմ դիմաց և անմիջապես կհասկանան, որ հակամարտություն չի եղել և չկա, մինչև որ կրկին չկանչեն միջնորդներին, կամ թույլ տան վերջիններին խառնվել գործընթացին»:

Պատասխանելով հակամարտության կարգավորման գործում հայկական վերնախավի դերի մասին հարցին` հրապարակախոսը նշել է, որ «Հայկական «իսթաբլիշՄԵՆԹը» չի որոշում, և չի էլ որոշի որևէ բան: Միակ բանը, որ նրանց հետաքրքրում է` փողն է, անվտանգությունը և  ամենօրյա հաճույքները»: