Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը փորձում է կայունացնել ապրանքների մանրածախ գները նոր օրենքի օգնությամբ

ՀՀ կառավարությունը փորձում է կայունացնել ապրանքների մանրածախ գները նոր օրենքի օգնությամբ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է առևտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ գների աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 և ավելի տոկոս։

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առևտրային վերադրի չափը` ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նշել է, որ մեր օրենսդրությունը մինչև այժմ չի ունեցել նման գործիք, մինչդեռ դրա անհրաժեշտությունն զգացվում է, իսկ մանրածախ գների նման կարգավորումն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում։

Վարչապետի խոսքով` փոփոխության ընդունումն արդեն իսկ կարող է գնաճի զսպման դեր խաղալ։