Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունները գրոհել են Ուկրաինայի դեսպանին Գոլոդոմորի համար

Հայաստանի իշխանությունները գրոհել են Ուկրաինայի դեսպանին Գոլոդոմորի համար

«Русский репортер» պարբերականը շարունակում է հրապարակել WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված նյութերը, որոնք վերաբերում են Հայաստանին: Այս փաստաթղթերից մեկում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գրում է Հայաստանում վերջին տարիներին ստեղծված իրավիճակի մասին: Յովանովիչը պատմել է, որ Ուկրաինայի դեսպանը իր հետ կիսվել է մտահոգություններով:

Նա պատմել է ԱՄՆ դեսպանին այն մասին, որ հոկտեմբերի 19-ին անհայտ անձինք ներխուժել են իր բնակարան: Ուկրաինայի դեսպանի կարծիքով` այս հանցագործությունը կապված է այն հանագամանքի հետ, որ դեսպանը որոշել էր  Գոլոդոմորի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել: (1932 թվականին տարածված սովն ուկրաինացիները համարում են ցեղասպանություն): Խնդիրը կայանում է նրանում, որ Ուկրաինայի դեսպանը որոշել էր միջոցառումն անցկացնել  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան առաջին պաշտոնական այցի օրը: Դրան նախորդող շաբաթ օրը Հայաստանի ԱԳ նախարարը իր մոտ է կանչել Ուկրաինայի դեսպանին, որտեղ էլ նրան ուղղակիորեն խորհուրդ է տրվել մոռանալ նախատեսված հանդիսության մասին:

Դեսպանը մերժել է ԱԳ նախարարին: Հոկտեմբերի 19-ին, երբ դեսպանը տեղում չէր, նրա բնակարանի վրա հարձակում է իրագործվել, նրա անձնական իրերը կոտրվել են, միաժամանակ շատ քիչ բան է գողացվել: Ոստիկանությունը հանցագործության վայր է հասել ահազանգից միայն մեկուկես ժամ անց: Նա ասել է ամերիկացի դեսպանին, որ դա Գոլոդոմորին նվիրված միջոցառման անցկացման նախօրեին  իրեն վախացնելու փորձ է եղել: Հայաստանի պաշտոնատար անձանցից ոչ ոք միջոցառմանը ներկա չի գտնվել, իսկ Հանրային Հեռուստատեսությունը որակել է միջոցառումը որպես «սարսափելի» և «միայն կրկեսին համապատասխանող»  իրադարձություն: