Home / Հայաստան / Եվրամիության փորձը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին միավորվել

Եվրամիության փորձը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին միավորվել

Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, քաղաքականության և միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Իրինա Գասպարյանը գտնում է, որ անհրաժեշտ է գլխիվայր շուռ տալ ադրբեջանցիների և հայերի միջև սերմանվող թշնամությունը և կանգնեցնել հարաբերությունների վատթարացման գործընթացը:

Մեկնաբանելով 1news.az-ի թղթակցի հարցը, թե որքանով են իրատեսական որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրեն այն մասին, որ հնարավոր է Հարավային Կովկասում ապագայում «Համադաշնություն» ստեղծել, Գասպարյանը պատասխանել է, որ Հարավային Կովկասի պետությունների միջև տնտեսական, քաղաքական, սոցիալական, դրամա-վարկային հարցերում համագործակցության նման մակարդակ հնարավոր կարող է լինել միայն այն ժամանակ, երբ բնակչությունը և երկրների առաջնորդները գիտակցեն Հարավային Կովկասը ինքնաբավ և ուժեղ տարածաշրջան դարձնելու անհրաժեշտությունը:

«Եթե մենք հետևենք ներկայումս առավել հաջող համադաշնություն համարվող Եվրամիության փորձին, կտեսնենք, որ այս միության արմատները տանում են մինչև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված որոշում, համաձայն որի պատերազմը չի կարող ծառայել որպես որևէ հարցի լուծման միջոց: Ընդհակառակը, պետությունները պայմանավորվեցին բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով` ստեղծելով վերոհիշյալ միությունը»,- նշել է Գասպարյանը:

Մեկնաբանելով որոշ փորձագետների կարծիքն այն մասին, որ ԵՄ-ին երկու երկրներին ինտեգրման հանգամանքը կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը, Գասպարյանը նշել է, որ ԵՄ-ին միանալու համար երկու երկրներն էլ դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն: